Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սուքիասյանների ընտանիքը կապ չունի ադամանդի գործարանի հետ. ռուսական լրատվության հաղորդումը կեղծ է, հայտարարում է խոսնակը

23 Հունիսի, 2025

default.jpg

Ռուսական մամուլում տարածվել է ապատեղեկատվություն, թե Ռուսաստանում ձերբակալվել է խումբ, որն «Ալռոսա»-ից գողացած ադամանդներ է մատակարարել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է տեղեկությունը՝ այն անվանելով կեղծ ու հորինված։

Նրա խոսքով՝ Սուքիասյանների ընտանիքը ոչ մի կապ չունի ադամանդի գործարանի հետ։ «Սա նույն ձեռագրով տարածվող լուր է, ինչպես այն ապատեղեկատվությունը, թե Սուքիասյանը ՀԷՏ-ն գնում է թուրքերին վաճառելու համար։ Կարծում եմ, նման պատճառաբանությամբ նոր կեղծ լուրեր կհայտնվեն։ Կարելի է խոսել տեղեկատվական պատերազմի մասին։ Կրկնում եմ՝ այս լուրը կեղծ է», ասել է Մկրտչյանը։