Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում կրակոցներ. «Բաքսյոր Գուգո»-ն վիրավորվել է «Բաջարանոցներ»-ում, գտնվել են տարբեր ատրճանակների պարկուճաներ

23 Հունիսի, 2025

**Կրակոցներ Երևանում. վիրավորվել է մեկ մարդ**

2a67a060aabd8b37afbe3cffebdde170_1750661190.webp

Հունիսի 22-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Երևանում կրակոցներ են հնչել։ «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը ահազանգ է ստացվել, որ 1-03 շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով տեղափոխել է 32-ամյա Գուրգեն Ե.-ին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանության ծառայողները մեկնել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նշել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և չի կարող ցուցմունք տալ։

Ոստիկանությունը պարզել է, որ վիրավորը Երևանից է և հիվանդանոց է տեղափոխվել Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից՝ «աճուկային շրջանի և ծնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։ Տեղում հայտնաբերվել են հրազենից կրակված 4 պարկուճ։

Դեպքի վայրում աշխատել են Երևանի քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական մարմինները շարունակում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու, ինչպես նաև հանցագործություն կատարած անձին և օգտագործված զենքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ լրագրողի՝ վիրավորը Երևանի «Բանջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո» մականունով անձն է։

**Ծանուցում.**
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։