Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Մոնտե Քրիստո» ռեստորանի մոտ Երևանում բարդի տապալվել է՝ փակելով ճանապարհը, փրկարարներն աշխատում են

23 Հունիսի, 2025

**ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ ՀՍԿԱՅԱԾԱՆ ԾԱՌ Է ՏԱՊԱԼՎԵԼ՝ ՓԱԿԵԼՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԸ**

342b9c9dda826ff4733ba72bf9dff222_1750662425.webp

Երեկ՝ հունիսի 22-ին, Երևանում արտակարգ իրավիճակ է գրանցվել։ Ուժեղ քամու հետևանքով Հրազդանի կիրճում՝ «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ, հսկայական բարդի ծառը արմատախիլ է եղել ու տապալվել՝ ամբողջությամբ փակելով ճանապարհը։

Փրկարարներն ու ոստիկանությունը արագ արձագանքել են։ Երևանի 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը՝ Ռոմիկ Հարությունյանի գլխավորությամբ, ժամանել է տեղամաս։ Նրանց միացել են Երևանի Պարեկային ծառայության աշխատակիցները՝ Արմեն Գասպարյանի և Վարդան Խոցանյանի ղեկավարությամբ։

Առաջին հերթին փրկարարները ճանապարհից հեռացրել են ծառի ճյուղերը, ապա՝ դժվարությամբ տեղահանել բուն ծառը։ Շուտով ճանապարհն ամբողջությամբ բացվել է երթևեկության համար։

Նախնական տվյալներով՝ ծառի տապալման հետևանքով տուժածներ չկան։

**Ծանուցում.**
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով։