Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սյունիքում Ford Transit-ը բախվել է GAZ 53-ին. 1 զոհ, 3 վիրավոր

23 Հունիսի, 2025

**Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում՝ մեկ զոհ, երեք տուժած**

09af0457c9ac2a878b6db17521806633_1750656832.webp

Այսօր՝ հունիսի 23-ին, Սյունիքի մարզում ծանր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 00:25-ին Սիսիան-Գորիս ճանապարհի 19-րդ կիլոմետրում բախվել են երկու ավտոմեքենա՝ 68-ամյա Սաշիկ Մ.-ի վարած «Ford Transit»-ը և 76-ամյա Մարտուն Մ.-ի «GAZ 53»-ը։

Վթարի հետևանքով Սաշիկ Մ.-ն տեղում մահացել է։ «Ford Transit»-ի 17-ամյա ուղևորը՝ Արտակ Մ.-ն, ինչպես նաև «GAZ 53»-ի վարորդ Մարտուն Մ.-ն և նրա 69-ամյա ուղևորը՝ Առնուլիկ Կ.-ն, տեղի բնակիչների օգնությամբ դուրս են բերվել մեքենաներից ու տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնագետները, ինչպես նաև Սյունիքի մարզի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և այլոց գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատվել է։

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությանը։ Քննչական խումբը՝ Սիսիանի քննչական բաժնի աշխատակիցների գլխավորությամբ, ժամանել է դեպքի վայր։

Սիսիանի քննչական բաժինը վթարի փաստով քրեական գործ է հարուցել։ Քննիչի հրահանգով մասնակից ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության պահպանվող տարածք։

**Ծանուցում.** Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի վճռով։