Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ճապոնիան հյուսիսային շրջան է զորքեր ուղարկել՝ արջերի դեմ պայքարի նպատակով

8 Նոյեմբերի, 2025

default.jpg

Վերջին շրջանում տարածաշրջանում արջերի և բնակիչների միջև բախումների հաճախականությունը բարձրացել է՝ երբեմն հանգեցնելով մահվան դեպքերի։ Գորշ և հիմալայան արջերը դարձել են առավել ակտիվ, երբ ձմեռային քնի սեզոնը մոտենում է, և նրանք ակտիվորեն սնունդ են փնտրում, գրում է ABC News-ը։

Տեղացիները սկսել են արջերին նկատել դպրոցների, երկաթուղային կայարանների, սուպերմարկետների, ինչպես նաև տաք աղբյուրներով հանգստավայրերի մերձակայքում։

Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով, հոկտեմբերի վերջերին Ճապոնիայում արջերի հարձակումներից տուժել է ավելի քան 100 մարդ, որոնցից 12-ը մահացել են։ Արջերը փորձում են մուտք գործել այն շրջաններ, որտեղ բնակչությունը ծերանում է և պակասում՝ հայտնել է Naked Science-ը։ Բացի այդ, տեղի բնակիչներից շատերը չունեն բավարար փորձ արջերի նման խոշոր կենդանիներ որսալու համար։

Ճապոնիայի կառավարությունը գնահատում է, որ երկրում արջերի պոպուլյացիան գերազանցում է 54 հազարը։

Ակիտա պրեֆեկտուրան և Պաշտպանության նախարարությունը պայմանագիր են կնքել, որով նախատեսվում է զինվորների աջակցությամբ միջոցներ ձեռնարկել։ Զինվորները նախատեսում են տեղադրել սնունդի թակարդներ, ուղեկցել որսորդներին և աջակցել սատկած կենդանիներից ազատվելու հարցում։ Պաշտոնատարները նշում են, որ զինվորները ուղղակիորեն արջերի վրա հարձակումներ չեն կատապցելու։

«Արջերն ամեն օր ներխուժում են բնակելի տարածքներ, և նրանց ազդեցությունը մեծանում է։ Արջերի խնդրին արձագանքելը հրատապ է»,- ասել է կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆումիտոշի Սատոն։

Գործողությունը մեկնարկել է Կազունո քաղաքի անտառապատ տարածքում, որտեղ բախումների թիվը առկա էր։ Զինվորները արդեն հանգստավայրում արջերի թակարդներ են տեղադրել։

Մայիսի սկզբից Ակիտայի պրեֆեկտուրայում արջերն ավելի քան 50 մարդու են հարձակվել՝ պատճառաբան դառնալով չորս մահվան դեպքեր։ Մասնագետներն ընդգծում են, որ հարձակումների մեծ մասը բնակելի տարածքներում է կատարվել։

Անցյալ շաբաթավերջին Յուզավա քաղաքում տարեց մի կնոջ մահացած գտել են անտառում, սնկեր հավաքելիս։ Հոկտեմբերի վերջին մեկ այլ կին, երբ աշխատում էր ֆերմայում, մահացել է արջի հարձակումից։ Որոշ ժամանակ առաջ թերթերի առաքիչը հարձակման է ենթարկվել, վիրավորվել, բայց ողջ է մնացել։

Նոյեմբերի 5-ին Ակիտա քաղաքում բնակվող մի կին իր այգում տեսել է երկու արջ, որոնք խուրմա էին ուտում։ Վախեցած կինը փակվել է տանը, մինչև արջերը շուրջ 30 րոպե թափառել են նրա բակում։

Լքված տարածքները և աստիճանաբար անտառացող գյուղական տարածքները, ինչպես նաև խուրմայի և շագանակենիներով դաշտերը արջերին մեծապես գրավում են՝ մղելով նրանց դեպի բնակելի հատվածներ։ Մասնագետները նշում են, որ եթե արջերը գտնում են սնունդ, նրանք կրկին և կրկին վերադարձնում են։