Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

6 Նոյեմբերի, 2025

default.jpg

Այսօր, նոյեմբերի 6-ին, ժամը 16:00-ի մոտ, անսպասելիորեն վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, երբ նա գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս տեղեկությունը տրամադրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անհապաղ հրավիրել է բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տվյալների՝ Վարդան Ղուկասյանը այժմ բուժվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մասին մանրամասնություններ դեռ ճշտվում են։

Վարդան Ղուկասյանը արդեն 18 օր կալանքի մեջ է։ Վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն որոշվել էր պահել նրան կալանքում։

«Վարդան Ղուկասյանի առողջությանը վերաբերող լրացուցիչ տվյալներ և հետագա քայլերի մասին տեղեկատվություն կտրամադրվի ըստ անհրաժեշտության»,- հայտարարել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախկինում հայտնել էր, որ ստացվել են տվյալներ, համաձայն որոնց՝ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, նախնական համաձայնությամբ, պահանջել և ստացել են կաշառք։