Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյան․ Պատահական ընտրությամբ հատկապես նորակառույց դպրոցներում դասալսումներ պետք է իրականացնենք

6 Նոյեմբերի, 2025

default.jpg

Մեր մարզային այցերի ընթացքում կատարած դիտարկումների հիման վրա որոշում ենք կայացրել, որ մանկապարտեզներում և դպրոցներում պետք է վերազինանենք նոր գույքով: Այս մասին նոյեմբերի 6-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ կիսվել իմ նկատառումներով՝ կապված դպրոցներում գույքի օգտագործման որակի հետ: Կարևոր է, որ այն, ինչ ասում եմ, ճիշտ հասկացվի. չընկալվի որպես մեղադրանք կամ նեգատիվ ինչ-որ բան, այլ դիտարկվի որպես մեր օրակարգի խնդիր, որը մենք պարտավոր ենք քննարկել և լուծել:

Գիտեք, մենք նորակառույց և հիմնանորոգվող դպրոցները միշտ ապահովում ենք նոր գույքով: Հատկապես ուզում եմ շեշտադրել մարզական, լաբորատոր գույքը և լաբորատորիաները՝ քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության: Մտահոգություն ունեմ՝ արդյոք այդ գույքն ամբողջ չափով օգտագործվում է և որքանով է նպաստում կրթական գործընթացի զարգացմանը:

Առաջ եմ գալիս դեպքերի հետ, որտեղ տեսել եմ, որ գույքը ճիշտ չի օգտագործվում: Խնդրում եմ՝ չընկալել որպես մեղադրանք, պարզապես ուզում եմ կիսվել փաստերով. շարունակաբար այցելելով՝ նկատում եմ, որ նույն խնդիրներն են կրկնվում: Մտնում եմ նորակառույց դպրոց, տեսնում եմ բոլոր անհրաժեշտ գույքերը դրված են՝ մարզական դահլիճում, օրինակ, թենիսի սեղանն է դրված բասկետբոլի վահանակի տակ…

Ասում եմ՝ ինչո՞ւ եք այստեղ դրել, եթե երեխաները պետք է թենիս խաղան, բիսկետբոլ ո՞նց են խաղալու: Մշակույթի դահլիճներում մեծ գույքեր կան, որոնք մշտապես դրված են միևնույն տեղում: Մի անգամ գնում եմ՝ դրված է, երկրորդ անգամ՝ նույն տեղում է, երրորդ անգամ էլ նույն տեղում է:

Լաբորատոր գյուղի հետ կապված՝ մեր քիմիայի լաբորատորիաներում տրվում են սպիտակ խալաթներ, բայց տեսնում եմ՝ դրանք փաթեթների մեջ են: Հաջորդ տեղում փաթեթից հանած են, բայց չեն օգտագործվում: Այստեղ խնդիր եմ տեսնում»,- նշեց վարչապետը:

«Այսօր խոսել եմ նախարարի հետ. ունենք տարբեր ինստիտուտներ, այդ թվում՝ դասալսումների: Մենք հիմա, հատկապես այն դպրոցներում, որտեղ հարցը ավելի զգայուն է, պատահականության սկզբունքով դասալսումներ պետք է իրականացնենք: Պետք է չնախատեսված մտնենք քիմիայի դասարան, տեսնենք՝ օգտվո՞ւմ են լաբորատոր գույքից, թե՞ ոչ: Ծրագրով կտեսնենք՝ այդ օրը ինչ դաս է նախատեսված, ֆիզկուլտուրայի գույքը պատշաճ օգտագործվո՞ւմ է. ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության դասարաններում էլ նույնը: Դիտարկենք՝ կա՞ գյուղ, որը կարող է օգտագործվել, որը կարևոր է. օրինակ՝ էլեկտրական սալիկներ, որոնց վրա սուրճ կարող են եփել։ Այսպիսով, դասավանդումը պարտադիր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: