Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սահմանվել է, թե ով է իրականացնելու «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային ծրագիրը

6 Նոյեմբերի, 2025

default.jpg

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 6-ին, ընդունեց նոր որոշում՝ «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» ֆինանսավորմամբ իրականացվող «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային ծրագրի համար պատասխանատու պետական մարմին սահմանելու վերաբերյալ:

Այս համաձայնագիրը ուժի մեջ է մտել այս տարվա ապրիլի 30-ից, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացում: Այն նպատակ ունի բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը, ինչպես նաև նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:

Ծրագիրը ներառում է հետևյալ բաղադրիչները․

  1. Բժշկական օգնության որակի բարելավում
  2. Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում
  3. Առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցում

Համաձայնագրի և դրա կից փաստաթղթերի համաձայն՝ այս վարկային ծրագրի իրականացնող կառույցը եղել է Առողջապահության նախարարությունը՝ ներկայացված ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկով:

1999 թվականից սկսած՝ Պետական հիմնարկի միջոցով իրականացվել են և դեռևս շարունակվում են Համաշխարհային Բանկի, Եվրասիական Զարգացման Բանկի և մի շարք այլ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրեր, որոնք նպատակ ունեն ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի զարգացումը: