Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վահե Հովհաննիսյանը՝ վարչապետի գրառումների մասին. «Շոկի մեջ չեմ, նա ազատ է գրել այն, ինչ նպատակահարմար է գտնում»

4 Հունիսի, 2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի զարմացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված կոշտ ու հայհոյախառն գրառումներից։

Հունիսի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյոք շոկի մեջ չէ վարչապետի այդ գրառումներից, Հովհաննիսյանը նշեց․
«Ո՛չ, շոկի մեջ չեմ։»

Նախարարը հիշեցրեց, որ իր տեսակետը արդեն հայտնել է՝ հանդես գալով գրառմամբ։

«Ես ընդամենը ասում եմ, որ եթե մարդիկ ստանձնել են հոգևոր առաջնորդություն, ապա պետք է որոշակի ստանդարտների հետևեն։ Այդ ստանդարտները սահմանված են՝ ինչպես ցանկացածի համար, ով իր գործառույթից ելնելով ենթարկվում է որոշակի կանոնների։ Սրանք պետք է պահպանվեն», – հավելեց նա։

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ այս թեման դարձավ հրատապ հենց իշխանության յոթերորդ տարում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դժվարանում է ասել․
«Այդ թեման իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում չէ, և երբ հարցը ի հայտ եկավ, անդրադարձա դրան»։

Հարցին՝ արդյոք կոռեկտ է, երբ վարչապետը հրապարակում է գրառում, օրինակ՝ սրբազանի ազգականի՝ քեռակնոջը կենակցելու վերաբերյալ, նախարարը արձագանքեց․
«Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ազատ է իր սոցիալական ցանցերում գրել այն, ինչ նպատակահարմար է գտնում»։

Դիմելով լրագրողներին՝ Հովհաննիսյանը առաջարկեց այս թեման ավարտել և չսպասելով լրացուցիչ հարցերին՝ լքեց ճեպազրույցի վայրը։