Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պարտադիր զինծառայության ժամկետը 1,5 տարի սահմանելու նախագիծը արժանացավ կառավարության հավանությանը և կուղարկվի ԱԺ.

30 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի կառավարությունը հաստատել է զինծառայության մասին օրենքում փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 24 ամսից մինչև 18 ամիս:

Փոփոխություների մեջ նշվում է, որ ծառայության կրճատումը պայմանավորված է պայմանագրային ծառայության ընդլայնմամբ և զարգացման միտումով:

«Վերջին տարիներին պայմանագրային ծառայության ընդլայնմանն ուղղված քայլերն իրենց դրսևորումն են գտել «Պաշտպան հայրենյաց» ծրագրում, արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրմամբ, զինծառայողների ատեստավորման նոր գործընթացով և երկարամյա ծառայության կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային նոր դրութային մեխանիզմների ստեղծմամբ, ինչը նպաստել է պայմանագրային ծառայության գրավչության աճին», — ասվում է փոփոխությունների հիմնավորման մեջ:

Այսպիսով, կառավարությունը նպատակահարմար է գտել կրճատել 24-ամսյա պարտադիր ծառայությունը 18 ամսով՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից:

Օրենքի նախագիծը ենթադրում է, որ շուրջ 2027 թվականի երկրորդ կեսից կրճատված ծախսերի շնորհիվ ավելի արդյունավետ կլինի պարտադիր ծառայության կազմակերպումը, քանի որ 2025 թ. զորակոչվածները 2027 թ. հուլիսին կավարտեն ծառայությունը:

Այս օրենսդրական փոփոխությունները կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը:

Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսված փոփոխությունը պետք է ուժի մեջ մտներ 2026 թվականի ամառային զորակոչից, սակայն հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր կարգը կգործարկվի արդեն 2025 թվականի հունվարի 1-ից:

Որոշ փորձագետներ սա գնահատում են որպես ՔՊ կուսակցության կողմից նախընտրական քայլ: