Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նաթան սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման առնչությամբ գործ չի հարուցվի

30 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման կապակցությամբ վարույթ չի սկսվի: Այս մասին տեղեկացրին Քննչական կոմիտեից:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, ներկայացված երեք հաղորդումների հիման վրա որոշվել է չնախաձեռնել վարույթ, և համապատասխան փաստաթուղթը ուղարկվել է հսկող դատախազին հաստատման:

Հավելենք, որ մյուս երկու հաղորդումները վերաբերում են եկեղեցական արարողությունների խոչընդոտման դեպքերին Հովհանավանքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան սրբազանի և նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը դարձել էր հանրային քննարկման առարկա: Հայ Առաքելական եկեղեցին ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը հաղորդում էր ներկայացրել Դատախազությանը՝ կապված անձնական խոսակցության ձայնագրության տարածման հետ:

Ձայնագրության ընթացքում Աղան աբեղա Երնջակյանը հաղորդել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իրեն հորդորել է ներկայանալ Նիկոլ Փաշինյանի դեմ միտինգներին իր ընտանիքով: Այս պատճառով նա դիմում է ներկայացրել՝ ազատվելու իր հոգևոր ծառայությունից: