Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ինչու են մարդիկ «պոչ» ունենում

29 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Մարդու մարմնում երբեմն հանդիպող չհասած օրգաններից մեկը պոչուկն է՝ իր երկարությամբ տատանվելով 2.5-ից 10 սմ: Այս փոքր եռանկյունաձև ոսկորը գտնվում է սրբոսկրի տակ, կոնքի հետևում՝ հետույքի մոտակայքում: Իր էությամբ սա միաձուլված ողերի ամբողջություն է, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած հանդիսանում է պոչի մնացորդային մաս: Պոչուկը ձևավորվում է սաղմնային զարգացման վաղ փուլում, նշում է Discover Magazine-ը:

Չնայած պոչուկը մեծահասակների մոտ լիարժեք ֆունկցիա չունի, այն էական նշանակություն ունի, քանի որ այստեղ են կցվում նրանք մկաններն ու կապանները, որոնք պաշտպանում են կոնքի հատակն ու պատասխանատու են արտաթորման գործընթացի համար:

«Մարդու պոչուկը անցյալից մնացած պոչավոր նախնիների ժառանգվածքն է: Մարդկանց, ինչպես նաև մեծ կապիկներ գորիլաներ, օրանգուտաններ, շիմպանզեներ և բոնոբոներ պոչակներ չունեն, սակայն նրանք ունեն իրենց նախնիների պոչի մասնիկներ»,- նշում է Հարավային Յուտայի համալսարանի մարդաբանության դոցենտ Քրիստալ Քյոնիգը:

Պոչուկի հիմնական դերերից մեկը, բացի մկանների կցվածության վայր լինելուց, նաև նստած դրության ժամանակ մարդու հավասարակշռության պահպանմանը օժանդակելն է, ըստ Focus-ի։ Ոսկորի այս հատվածը, իր միաձուլված կապաններով և ջլերով, ապահովում է միզապարկի, ուղիղ աղիքի և արգանդի հենարանը, ինչը դարձնում է այն կարևոր օրգան մարմնի ներքին հավասարակշռության համար:

Պոչուկին կցված ջլերի ու մկանների մեծ քանակությունը մեծացնում է վնասվածքի դեպքում ցավի աստիճանը: Պոչուկի թվացյալ վնասվածքի ապաքինումը տևում է մոտ մեկ ամիս, իսկ եթե խոսքը կոտրվածքի մասին է, ապա մինչև երեք ամիս:

Մարդկանց մեծամասնության պոչուկը ձևավորվում է պտղի զարգացման ընթացքում՝ հղիության չորրորդից ութերորդ շաբաթների միջև: Այս ժամանակահատվածում պոչը աստիճանաբար ներծծվում է օրգանիզմում: Հազվադեպ դեպքերում երեխաները կարող են ծնվել ամբողջական պոչով․ 2023 թվականին այդպես եղել է՝ երբ երեխայի մոտ հայտնաբերվել է նշանակալի մաշկային ելունդ գոտկային շրջանում: