Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Քաղաքացիության շնորհման և դադարեցման նոր էլեկտրոնային համակարգի գործարկմանը նվիրված աշխատաժողով է տեղի ունեցել

29 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հոկտեմբերի 25-26-ը տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված քաղաքացիության շնորհման և դադարեցման համար նախատեսված նոր էլեկտրոնային համակարգի՝ mcs-citizenship.am-ի գործարկմանը: Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից: Միջոցառմանը մասնակցեցին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիության շնորհման վարչության, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նշել է, որ նոր հարթակի ներդրման նախնական փուլում կարևոր է այդ հարթակի համալիր և բազմակողմանի դիտարկման անցկացումը:

Համակարգի մշակման աշխատանքներն իրականացվել են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի աջակցությամբ: Կենտրոնի ղեկավար Անդրեյ Ափոյանը գոհունակություն է հայտնել, որ աշխատանքները մոտենում են ավարտին:

Վերապատրաստման նպատակն է ապահովել բոլոր աշխատակիցների լիարժեք տիրապետումը նոր համակարգի ֆունկցիոնալին, որտեղ քաղաքացիներն ու օտարերկրացիները կարող են առցանց գրանցվել և ներկայացնել քաղաքացիության ստացման կամ դադարեցման նախնական հայտեր:

Թվայնացման նպատակը վարչարարության պարզեցումն է ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացան հարթակի մեխանիզմներին, գործընկերության սկզբունքներին և էլեկտրոնային միջավայրում աշխատելու մարտահրավերներին:

Նոր համակարգի հեղինակները ներկայացրեցին՝

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունները,

համաշխարհային լավագույն փորձը,

ՀՀ Քաղաքացիության գործերի վարարման հարթակի առանձնահատկությունները և ֆունկցիոնալությունը,

վերլուծեցին իրական դիմումների հիման վրա գործերը,

քննարկեցին բարդ դեպքեր, որոնք պահանջում են նոր ընթացակարգերի կիրառում:

Այս գործնական մոտեցումը նպատակ ունի մինչև համակարգի լիարժեք գործարկումը բացահայտելու և հաղթահարելու հնարավոր տեխնիկական և վարչարարական խոչընդոտները: