Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀԾԿՀ-ն հստակ մերժել է Նարեկ Կարապետյանի հոսանքի գինը իջեցնելու առաջարկը

28 Հոկտեմբերի, 2025

1da78de985546ba06511412bf35bfba4_1761674265.jpg

ՀՀ էներգետիկայի կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է էլեկտրաէներգիայի գինը նվազեցնելու առաջարկը։ Այս մասին հայտնել է «Մեր ձևով» շարժման համակարգող, «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը։

«Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին, մենք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ առաջարկելով իջեցնել հոսանքի գինը 3,6 միլիարդ դրամի չափով։ Պատճառը համակարգում կատարված խնայողություններն ու կորուստների նվազումն էր, ինչը հանգեցրել էր դրական հաշվեկշռի։ Սակայն հունիսի 13-ին հանձնաժողովի կողմից ստացվեց մերժման պատասխան»,– գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսին Հայաստանի կառավարությունը մեկնարկեց ՀԷՑ-ի պետականացման գործընթացը։ Օրենքների փոփոխությունից հետո կառավարությունը դիմեց ՀԾԿՀ՝ խախտումների պատճառով ՀԷՑ-ում նոր կառավարիչ նշանակելու հարցով։ Գործընթացը սկսվեց ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից Հայ առաքելական եկեղեցուն աջակցելու հայտարարությունից հետո։