Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Տաշիր կապիտալին» կզրկեն լիցենզիայից՝ սակագնի իջեցումը իրենց վերագրելու համար. Ղազինյան

29 Հոկտեմբերի, 2025

30f33f2dbcf4094f85e3278f3df0e7bb_1761747665.jpg

ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ 3,6 մլրդ դրամ խնայողության դեպքում հոսանքի սակագին կարող է նվազել մինչև 1 դրամ։

Ղազինյանը խոսել է էներգետիկ ոլորտում առկա խնդիրների մասին՝ ընդգծելով, որ էներգոբալանսում արդեն գրանցվել է ավելի քան 6 մլրդ դրամի շեղում։ Նա նաև հիշատակել է, որ հանձնաժողովի նախագահի առաջին նամակում նշված էր 3,6 մլրդ դրամի խնայողություն, սակայն ամբողջ համակարգում այն հասնում է 8,8 մլրդ դրամի։ «Եթե գործընթացը շարունակվի նույն ձևով, ապա խնայողությունը կկազմի մոտավորապես 17,6 մլրդ դրամ»,— ասել է նա։

Ըստ Ղազինյանի, իշխանությունները ժամանակ ձգձգում են՝ հետագայում էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու և դա որպես իրենց նվաճում ներկայացնելու համար։ «Հավանաբար, նրանք սպասում են, որ որոշ ժամանակ կանցնի, շահագործման լիցենզիան կհանվի, իսկ հետո կհայտարարեն, որ 2025 թվականի փետրվարից սակագինը կիջեցնեն՝ այդ քայլն իրենց վերագրելով»,— ավելացրել է նա։

Նա նաև հղում կատարել խնայողության այլ օրինակների՝ նշելով, որ գազի արժեքի տարբերությունը, որն առաջացել էր դոլարի և դրամի փոխարժեքի պատճառով, «Գազպրոմի» դեպքում կազմել է մոտ 20 մլրդ դրամ։ «Այս տարի այդ գումարի 13 մլրդ դրամը պահվել է սակագնի աճը կանխելու համար։ Սակայն նույն գումարով հնարավոր էր գազի և էլեկտրաէներգիայի գները նվազեցնել»,— նշել է Ղազինյանը։