Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՃՏՊ Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղում․ կան տուժածներ

28 Հոկտեմբերի, 2025

571188200_815517721444332_144534760363240302_n.jpg

Հոկտեմբերի 28-ին, ժամը 13։48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազատավան-Բուրաստան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի մոտակայքում բախվել են «Lexus» և «Dodge» մակնիշների ավտոմեքենաները։

«Dodge» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

«Lexus» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորը դուրս է բերվել տեղի ուժերով։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

%post_link%