Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն

28 Հոկտեմբերի, 2025

75790d4c811a2a28f4d44ec24b42bd00_1761653838-e1761657623754.webp

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4  ավտոճանապարհի 12,5 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Դավիթ Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հակոբ Բ.-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետ «Isuzu»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

%post_link%