Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արմավիրում բախվել են «Ford Tranist»-ն ու «Москвич»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

28 Հոկտեմբերի, 2025

1a0c377f39168ccd5dea8e351d2a0ce2_1761665825.webp

Հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչ տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Էդմոն Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչ Մ-ի վարած «Москвич» (Будка) մակնիշի ավտոեմքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Москвич»-ը գլխիվայր շրջվել է:

Ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Москвич»-ը եղել է կայանված, իսկ «Ford Transit»-ը պատկանում է հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «DAROINK» ընկերությանը:

%post_link%