Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Մենք չենք հանդուրժի, որ Ռուսաստանը մեզ թելադրի, ինչպես փրկել Հայաստանը». «Քաղաքացիական պայմանագիր»

28 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 28-ին Արևելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նիստում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը չի ընդունի Ռուսաստանի կարգադրությունները, ինչպես փրկել երկիրը, քանի որ հայ ժողովուրդը հոգ է տանում իր ապագայի մասին։

Խանդանյանը նշեց, որ Հայաստանում ևս նկատվում են հիբրիդային հարձակումներ, որոնց մասին քննարկումներ էին սկսվել Մոլդովայում։

Պատասխանելով Հայկ Մամիջանյանի դիտարկումներին, Խանդանյանն ընդգծել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Նա հավելել է, որ 2018 թվականից ի վեր երկրում չի ընդունվում որևէ փոխզիջում կոռուպցիայի կամ ինքնիշխանության սպառնալիքների հարցում։

Խանդանյանը նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվել է փխրուն խաղաղություն, և կարեւոր է անել ամեն ինչ, որպեսզի այն կայուն լինի։

Նա ավելացրել է, որ դեռևս բազմաթիվ հարցեր մնում են չլուծված, հատկապես Ադրբեջանում պահվող անձանց և անհայտ կորածների հետ կապված։

Խանդանյանի խոսքով, կոմունիկացիաների ապաշրջափակումը և TRIPP ծրագրի ներդրումը նույնպես կարևոր են, քանի որ դրանք Հայաստանի և Կենտրոնական Ասիայի մոտեցումը դեպի Եվրոպական միություն կարող են արագացնել։ Նա ընդգծել է, որ սա տարածաշրջանում անվտանգության երաշխիք է։