Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 2026-ին ՀՀ-ում քննարկվել է. ՇՄ փոխնախարարը Պանամայում է

28 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Պանամայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպեց Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի COP16-ի նախագահ Իրենե Վելեսին: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում 2026 թվականին անցկացվելիք Կենսաբանական բազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների եւ կազմակերպչական գործընթացների մանրամասները:

Արամ Մեյմարյանը բարձր գնահատեց տիկին Վելեսի համագործակցության պատրաստակամությունը և ընդգծեց, որ COP17-ի անցկացումը մեր երկրում կառաջացնի նոր հնարավորություններ բնապահպանական օրակարգի առաջմղման և միջազգային համագործակցության խթանման համար:

Իրենե Վելեսը կարևորեց Հայաստանի ներգրավվածությունը միջազգային բնապահպանական գործընթացներում և հաստատեց Կոլումբիայի աջակցությունը COP17-ի կազմակերպչական և բովանդակային փուլերին: