Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լարիսայի փոխքաղաքապետի հրավերով Հայաստանի ազգային տիկնիկային թատրոնը մասնակցելու է Հունաստանի փառատոնին

28 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելության շրջանակում հանդիպել է Հունաստանի Թեսալիա շրջանի մարզկենտրոն Լարիսայի փոխքաղաքապետ Թոմաս Ռեցիանիսի հետ, ով պատասխանատու է մշակութային կապերի համար։ Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Հանդիպման ժամանակ դեսպան Մկրտչյանը քննարկել է համագործակցության հնարավորությունները Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մշակութային հաստատությունների հետ։ Փոխքաղաքապետ Ռեցիանիսը առանձնացնել է տիկնիկային թատրոնի կարևորությունը և հրավիրել է Հայաստանի ազգային տիկնիկային թատրոնին մասնակցելու Լարիսայում անցկացվող տիկնիկային թատրոնների փառատոնին։

Քննարկվել են նաև Լարիսայի կինոփառատոններում Հայաստանի մասնակցության հնարավորությունները։ Երկուստեք հետաքրքրություն է ցուցաբերվել հաստատելու կապեր կրթական հաստատությունների միջև, հատկապես բժշկական և երաժշտական ոլորտներում։