Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մանրէաբանական շեղումներով պայմանավորված՝ «Զավիկի ղարս»-ի մեկ այլ մասնաճյուղի արտադրական առանձին գործառույթ դադարեցվել է

28 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգել են անհատ ձեռնարկատեր Զավեն Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը, որը գտնվում է Երևանի Բագրատունյաց 15/5 հասցեում: Ստուգման ընթացքում իրականացվել է ապրանքների նմուշառում և դրանք ուղարկվել լաբորատոր քննության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա պարզվել է, որ «մայոնեզ» ապրանքատեսակի բաղադրությունը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին. հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ախտածին սալմոնելաներ:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ տվյալ հանրային սննդի օբյեկտի այդ արտադրատեսակի արտադրությունը դադարեցվել է մինչև բոլոր խախտումների վերացումը: