Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ջրային կոմիտեի նախագահը Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում ուսումնասիրել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը

28 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և ՋԿ նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը այցելել էին Շիրակի, Արագածոտնի և Արմավիրի մարզերը։ Այս այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Ախուրյան և Արաքս գետերի, ինչպես նաև ներկայիս և ապագա ջրամբարների ու ջրանցքների տեխնիկական վիճակին, շահագործման գործընթացներին ու առկա խնդիրներին։

Շիրակի մարզում Ղալամքարյանը և Նալբանդյանը այցելել են Ախուրյան ջրամբար, որտեղ հայ-թուրքական մշտական հանձնաժողովի պատասխանատուների հետ շրջել են տարածքում, քննարկել ընթացիկ խնդիրները և առկա ֆինանսավորման պայմաններում դրանց լուծման հնարավորությունները։

Ախուրյան գետի ափամերձ շրջանում պաշտոնյաները դիտարկել են գետի հունը, ներկայիս չօգտագործվող ջրանցքը և ափամերձ գոտու որոշ հատվածներ։ Մասնագետները առաջարկել են ուսումնասիրել ոռոգման ջուրը նշված հատվածներից այլ շրջաններ տեղափոխելու, ինչպես նաև սահմանամերձ գոտու հայկական հատվածում ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացման տարբերակներ։

Այնուհետև աշխատանքային այցը շարունակվել է Արագածոտնի մարզում, որտեղ Ղալամքարյանը և Նալբանդյանը հանդիպել են Թալինի ջրօգտագործողների ընկերության տնօրեն Անդրանիկ Սափեյանի և այլ պատասխանատուների հետ։ Քննարկվել են ջրային համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման, հավաքագրումների ավելացման, ոռոգման ցանցերի արդիականացման և կորուստների նվազեցման հնարավոր տարբերակները։

Արմավիրի մարզում Կոմիտեի ղեկավար կազմը այցելել է նաև Արմավիրի մայր ջրանցքի գլխամաս (Սարդարապատի հիդրոհանգույց), Արաքս գետի ափամերձ շրջան, ինչպես նաև Շենիկ ՋՕԸ-ի Ղարաղալա-2 պոմպակայան։ Քննարկվել է ոռոգման ջրի առկա ծավալների նպատակային հատկացումը ջրօգտագործողներին, վերահսկող տեխնոլոգիաների կիրառումը և մոնիթորինգի շարունակական իրականացումը։ Առանձնացվել են հրատապ լուծումներ պահանջող խնդիրները, նշվել դրանց հասցեագրման ժամկետները և պատասխանատուները։