Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանում կայացավ ժայռամագլցման բաց առաջնություն՝ հովանավորվելով Յունիբանկի կողմից

24 Հոկտեմբերի, 2025

Յունիբանկը շարունակում է խթանել առողջ ապրելակերպի տարածումը և աջակցում է հայկական սպորտի զարգացմանը։ Բանկի հովանավորությամբ Հայաստանում անցկացվեց ժայռամագլցման բաց առաջնություն, որտեղ իրենց ուժերն էին չափում տարբեր տարիքային խմբերի լավագույն մարզիկները։

««Բանկ և ավելին» մեր կարգախոսն է, որը ցուցադրում է մեր աջակցությունը մի շարք ոլորտներում։ Մասնավորապես, սպորտը և օլիմպիական մարզաձևերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են»,- հայտարարեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

B3.jpg

Մրցաշարը կազմակերպվել էր Հայկական լեռնային ակումբի և «Բոլդերլենդ» ժայռամագլցման մարզասրահի կողմից։

«Այս տարի մեր հովանավորը Յունիբանկն է, և մենք շատ ուրախ ենք այդ համագործակցության համար։ Ֆինանսական աջակցությունը չափազանց կարևոր է այս սպորտաձևի զարգացման և տարածման համար։ Բանկի հովանավորությունը հնարավորություն է տալիս սահմանել մրցանակներ և բարձր մակարդակով իրականացնել կազմակերպչական աշխատանքները»,- շեշտեց «Բոլդերլենդ» մարզասրահի հիմնադիր Զավեն Առաքելյանը։

B2.jpg

Հայկական լեռնային ակումբի համահիմնադիր և նախագահ Մխիթար Մխիթարյանը հավելեց, որ Յունիբանկի հետ ձեռք բերված համագործակցությունը երկարաժամկետ է․ «Յունիբանկի աջակցությունը մեծ խթան է ժայռամագլցման զարգացման համար։ Մինչ այժմ մենք մեր միջոցներով էինք կազմակերպում մրցումներ, սակայն ֆինանսական աջակցություն չենք ունեցել։ Այժմ վստահ ենք, որ մեր համագործակցությունը Յունիբանկի հետ կնպաստի, որպեսզի ժայռամագլցումը Հայաստանում դառնա ոչ պակաս ճանաչված, ինչպես մեր ավանդական մարզաձևերը՝ ըմբշամարտը կամ ծանրամարտը»։

B1.jpg

Առաջնության մեծահասակների խմբում հաղթողներին Յունիբանկը նվիրեց պրեմիում դասի քարտեր՝ դրամական մրցանակներով։ «Շնորհավորում ենք չեմպիոններին և մաղթում նոր հաջողություններ միջազգային ասպարեզում։ Մեր աջակցությունը սպորտին և մարզիկներին լինելու է շարունակական»,- նշեց Մեսրոպ Հակոբյանը։