Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փարիզի Լա Սանտե բանտում պատիժ կրող Նիկոլա Սարկոզին դարձել է պապիկ՝ նույնանուն թոռնիկ ունենալով։

24 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը ներկայումս պատիժ է կրում Փարիզի Լա Սանտե բանտում, ուրախ լուր է ստացել ազատազրկման իր երկրորդ օրը. նրա թոռնիկն է ծնվել, հայտնում է Le Parisien-ը։

Սարկոզիի կրտսեր որդին՝ 28-ամյա Լուի Սարկոզին և նրա կինը՝ Նատալին, որդու ծնողներ են դարձել, որը կոչվել է Սիլլա Նիկոլա: Այս մասին գրում է Bild-ը, նշելով, որ տղայի հայրանունը տրվել է իր պապիկի պատվին։

«Երեկ մենք ծնող դարձա՛նք։ Հպարտ ենք մեր որդուն՝ Սիլլա Նիկոլա Սարկոզիին, ներկայացնելու համար։ Թող նա մեծանա ուժեղ ու իմաստուն»,- հայտարարել է Լուին Instagram-ի իր էջում։

Նիկոլա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի ու անօրինական քարոզարշավի ֆինանսավորման համար։ Բանտ գնալուց առաջ նա նշել է, որ իր ընտանիքն «հիմնական աջակցության աղբյուրն է»։ 69-ամյա Սարկոզին այժմ ունի երեք թոռնիկ. նրա ավագ որդին՝ Ժանը, արդեն երկու երեխայի հայր է։