Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի ԱԳ նախարար. Թրամփը դավաճանել է Իրանին ու խաբել իր ժողովրդին

22 Հունիսի, 2025

default.jpg

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատասխանելու է ԱՄՆ-ի հարձակումներին։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Արաղչին մամուլի ասուլիսում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ոչ միայն դավաճանել է Իրանին, այլև խաբել սեփական ժողովրդին»։ Նա Իրանի կողմից ԱՄՆ-ի գործողությունները որակել է որպես ագրեսիա և դրան խստորեն դեմ արտահայտվել։

«Այս հարձակումը խախտում է միջազգային իրավունքն ու Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը։ Թրամփը զիջել է հանցագործի պահանջներին։ ԱՄՆ-ն հասկանում է միայն ուժի լեզուն և անտեսում է միջազգային իրավունքը»,— մեջբերել է Արաղչիին իրանական լրատվամիջոցը։

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի գիշերային հարձակումները ցույց են տալիս, որ «սիոնիստական ռեժիմը չի կարողացել իրականացնել Իրանի դեմ ուղղված նպատակները և այժմ գտնվում է բարդ իրավիճակում, իսկ Ամերիկան փորձում է աջակցել դրան»։

«Միջուկային օբյեկտներին հասցված վնասի չափը կարևոր չէ։ Կարևորը հենց հարձակման փաստն է։ Մենք չենք կարող անտեսել այս խնդիրը»,— ասել է Արաղչին։

Նա նշել է, որ բանակցությունների հնարավորությունը միշտ պետք է բաց լինի, սակայն ներկա պահին Իրանը կանգնած է ներխուժման առաջ և պարտավոր է պատասխանել։ Արաղչին, սակայն, չի մանրամասնել, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու Իրանը։

Նրա խոսքով՝ Թեհրանը շարունակում է ստանալ հաղորդագրություններ ամերիկյան կողմից։ «Մենք կպատասխանենք, եթե դա անհրաժեշտ լինի։ Մեր առջևում բազմաթիվ տարբերակներ կան»,— ասել է Արաղչին։

Վերջում նա ընդգծել է, որ Իրանը «երբեք չի վստահել արևմտյան երկրներին, նույնիսկ բանակցությունների ժամանակ»։ «Այսօր կան բազմաթիվ պատճառներ, որոնք ամրապնդում են այդ անվստահությունը»,— ավելացրել է Իրանի ԱԳ նախարարը։