Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանի Անկախության տոնը կրկին կտոնվի Մոնակոյում

6 Հոկտեմբերի, 2025

Այս տարվա հոկտեմբերի 21-ին Մոնակոյում կկայանա Հայաստանի Անկախության տոնին նվիրված բարեգործական համերգ՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ, որը կազմակերպվում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարձր հովանու ներքո։ Այս իրադարձությունը խոստանում է դառնալ Մոնակոյի հայկական համայնքի համար տարվա կարևորագույն մշակութային միջոցառումներից մեկը։

Համերգին հրավիրված են Մոնակոյի պետական կառույցների և հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև տարբեր համայնքների ղեկավարներ։ Համերգին կմասնակցեն հայտնի հայ երաժիշտներ, որոնք կժամանեն Անգլիայից, Իտալիայից, Ավստրիայից և Ֆրանսիայից։ Միջոցառման նպատակն է ոչ միայն նշել Հայաստանի անկախության տոնը, այլև նպաստել Հայաստանի և Մոնակոյի միջև մշակութային ու հասարակական կապերի ամրապնդմանը։

Վրույր Փենեսյանը նշում է, որ նման նախաձեռնությունները մեծ կարևորություն ունեն հատկապես փոքր, բայց ազդեցիկ հայկական համայնքի համար Մոնակոյում։

WhatsApp%20Image%202025-10-04%20at%2013.36.46%20%281%29.jpg

Չնայած համայնքի փոքր թվաքանակին, այն ունի մեծ ներուժ և ամուր դիրք Մոնակոյի հասարակական կյանքում։ Սույն միջոցառումը ևս մեկ առիթ է՝ վերհիշելու մեր անկախ պետության արժեքները և աջակցելու հայրենասիրական ու բարեգործական նախաձեռնություններին։

Համերգը լինելու է Մոնակոյի գլխավոր տաճարում։ Բաց են բոլոր հայերի և բարեկամների համար, ովքեր կցանկանան միասին տոնել և աջակցել Հայաստանի ու Սփյուռքի կապերի խորացմանը։

Հայաստանի հետ տնտեսական կապեր հաստատելու նպատակով համերգին հրավիրվել է Wilco ընկերությունը, որն ունի միջազգային փորձառություն ներդրումային ծառայությունների մատուցման և ակտիվների կառավարման ոլորտում։

WhatsApp%20Image%202025-10-04%20at%2013.36.46.jpg

Wilco-ն կապիտալի կառավարիչ ընկերություն է, որը օգնում է անհատներին ու գործարարներին խելամիտ կերպով կառավարել իրենց ունեցվածքը՝ առաջարկելով ներդրումային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ։

Միջոցառման մանրամասներ շուտով կհրապարակվեն։