Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Իսրայելի ԱԳ նախարար. Թրամփի անունը ոսկե տառերով կմնա պատմության մեջ»

22 Հունիսի, 2025

default.jpg

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային օբյեկտներին հասցրած հարվածը՝ այն անվանելով պատմական քայլ։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս որոշումը կմտնի պատմության մեջ։

«Այսօր Թրամփն իր անունը ոսկե տառերով գրեց պատմության դասագրքերում», — հայտարարել է Սաարը։

Իսրայելի արտգործնախարարը ավելացրել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելով՝ ԱՄՆ նախագահը ցույց է տվել, որ արժանի է ազատ աշխարհի առաջնորդի կոչմանը։

Ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյին, Նաթանզին և Սպահանին։ Նա նշել է, որ Ֆորդոն, որը նախագահն անվանել է գործողության «հիմնական թիրախ», ենթարկվել է հզոր հարվածի։