Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իսրայելը Իրանի միջուկային ծրագրի իրականացումը հետ է մղել 6 ամսով

22 Հունիսի, 2025

default.jpg

Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին երկրի միջուկային ծրագիրը հետ են մղել մոտ վեց ամսով։ Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնյաներին։

Հաղորդվում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի վեց B-2 ռմբակոծիչներն օգտագործել են մոտ 12 հակաբունկերային ռումբ՝ Ֆորդոյի ստորգետնյա միջուկային կառույցի դեմ։

Միաժամանակ, ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավերը Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա արձակել են 30 TLAM թևավոր հրթիռ։ Հարձակման ճշգրիտ հետևանքները դեռ պարզվում են։

Նշվում է նաև, որ ևս մեկ B-2 ռմբակոծիչ երկու հակաբունկերային ռումբ է նետել Նաթանզի ուղղությամբ։

Ֆորդոյում գտնվում է Իրանի ուրանի հարստացման գլխավոր գործարանը, որը տեղակայված է ժայռերի տակ՝ 80-90 մետր խորության վրա։ Կառույցը գտնվում է Ղոմ քաղաքի մոտ՝ Թեհրանից 150 կմ հարավ։

Նաթանզի միջուկային կենտրոնը ևս կարևոր դեր ունի երկրի միջուկային ծրագրում։ Այստեղ իրականացվում է ուրանի հարստացում և տեղակայված են ռազմական կառույցներ։