Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սևան և Երևան քաղաքների որոշ հասցեներում գազամատակարարումը պլանային կդադարեցվի

22 Սեպտեմբերի, 2025

default.jpg

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում պլանային աշխատանքներ պետք է իրականացվեն, որի ընթացքում կդադարեցվի գազամատակարարումը Թումանյան, Աբովյան փողոցների, Սայաթ-Նովայի փողոցի 18, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերին: Այս ընթացքին կազԴադարեցվի նաև «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի, «Սևանի №3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հիմնադրամի, «Բողբոջ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, ինչպես նաև ԱՁ Գրիգոր Քարամյանին և այլ սեփականատերերին պատկանող տարածքների գազամատակարարումը: Բացի այդ, Սևանի մարզադաշտի գազամատակարարումը ևս կդադարեցվի:

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում նույնպես պլանային աշխատանքներ կտարվեն, որի ընթացքում Արտաշիսյան, Բագրատունյաց փողոցներով և Բագրատունյաց 2-րդ նրբանցքով գործող հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում հետագա անվտանգությունը ապահովելու համար հետևել անվտանգության կանոններին: