Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Աֆղանստանում ձերբակալված, երևանյան բուհում աշխատող ռուս գիտնականը ազատ է արձակվել

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

2025 թվականի հուլիսին Աֆղանստանում ձերբակալված ռուսաստանյան ազգագրագետ Սվյատոսլավ Կավերինը ազատ է արձակվել և այժմ ուղևորվում է Ռուսաստան: Այդ մասին հայտնեցին Ռուսաստանում Աֆղանստանի դեսպանատունից:

Դիվանագիտական Առաքելության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «այսօր երեկոյան Ռուսաստանի քաղաքացի Սվյատոսլավ Իգորևիչ Կավերինը կանոնավոր չվերթով Քաբուլից թռել է Մոսկվա: Նրա ազատ արձակումը ձերբակալման պահից ի վեր դեսպանատան կատարած քրտնաջան աշխատանքի արդյունք էր»:

Սվյատոսլավ Կավերինը ձերբակալվել էր 2025 թվականի հուլիսի կեսին, Կունդուզում: Իր ձերբակալման մասին ինքն էր հայտնել հուլիսի 19-ին իր Telegram ալիքում: Նա գրել էր. «Ես ձերբակալվել եմ Կունդուզում՝ զարդերի «մաքսանենգության» փորձի մեղադրանքով, հիմա ինձ տանում են Քաբուլ՝ հետախուզական ծառայության գրասենյակ: Հուսով եմ, որ հարցը կսահմանափակվի զարդերի հարցաքննությամբ և փաստաթղթերի գրանցմամբ: Ինձ հազվադեպ են թույլ տալիս օգտվել սմարթֆոնից»: Այն ժամանակվանից Կավերինից այլ հաղորդագրություններ չեն եղել:

Սվյատոսլավ Կավերինն աշխատում է Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում:

Ավելի վաղ Baza թելեգրամյան ալիքը տեղեկացրել էր, որ արևելագետ Գառնիկ Ասատրյանը և նրա ռուսաստանցի գործընկերները դիմել էին Ռուսաստանի ԱԳՆ: