Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կին պատգամավորները պահանջում են Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրել իր հայտարարությունների համար։

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները հայտարարություն են տարածել՝ խստորեն դատապարտելով իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 8-ին ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած հայտարարությունները:

Ըստ նրանց, իրավիճակը սկզիբ է առել այն պահից, երբ Արթուր Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտել Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը, որի ընթացքում Թովմասյանը նշել է, որ Փաշինյանը բավարար ջանք չի գործադրում Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ:

Այս միջադեպը համարում են ոչ միայն ԱԺ-ում անհանդուրժողականության արտահայտություն, այլև սեռով պայմանավորված խտրականության դրսևորում՝ կանանց քաղաքական մասնակցության դեմ ուղղված:

Նշված իրավիճակն արժանի է ոչ միայն ներքաղաքական, այլ նաև միջազգային իրավապաշտպան և կանանց իրավունքներով զբաղվող կառույցների ուշադրությանը:

Ի հայտ է եկել, որ մասնագիտական գործունեություն իրականացնող կանանց հաճախ են թիրախավորում իշխող ուժի ներկայացուցիչները, ինչն արդեն դարձել է արատավոր գործելաոճի:

Խնդիրը կայանում է նաև նրանում, որ իշխող ուժի ներկայացուցիչները քաղաքական դիսկուրսը ընկալում են որպես վիրավորանքների ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունների շղթա, ինչը վտանգում է հանրային բանավեճը և ժողովրդավարության հիմքերը:

Ըստ ընդդիմադիրների, Արթուր Հովհաննիսյանը հաճախ է հանդես գալիս բարոյական նորմերին հակասող վարքագծով, հայտնի է բռնության հրապարակային կոչերով և զրպարտություններով:

Հայտնում են, որ նման վարքագիծը անընդունելի է Ազգային ժողովի անդամի կողմից, և առաջադրում են հետևյալ պահանջները՝

ա. Արթուր Հովհաննիսյանի հրապարակային ներողություն իր հայտարարությունների համար,

բ. Ազգային ժողովի ղեկավարության հստակ ու հասցեական դատապարտում՝ ինչպես նաև Ա. Հովհաննիսյանի վարքը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում:

Հայտարարությունը ստորագրել են ընդդիմադիր պատգամավորներ՝ Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Աննա Մկրտչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արեգնազ Մանուկյանը, Արմինե Խերանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արփինե Վարդանյանը, Զեմֆիրա Միրզոևան, Էլինար Վարդանյանը, Իրինա Գասպարյանը, Լիլիթ Գալստյանը, և Քրիստինե Վարդանյանը։