Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ճապոնիայից վերադառնալիս, ինչու՞ է Փաշինյանի օդանավը վայրէջք կատարել Մոնղոլիայում և Ղազախստանում։

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Սեպտեմբերի 5-ին Ճապոնական Օսակայից վերադարձող ՀՀ կառավարական ինքնաթիռը կատարել է երկու միջանկյալ հանգրվան՝ Մոնղոլիայում և Ղազախստանում: Սակայն ՀՀ վարչապետի աշխատակազմը թերի պատասխան է տվել՝ բացատրելով հանգրվանման նպատակները:

Մասնավորապես, վարչապետին հարցվել էր, թե ինչու է ինքնաթիռը կանգառ կատարել Ուլան Բատորում և Ալմաթիում՝ հաշվի առնելով, որ որևէ պաշտոնական հաղորդագրություն Մոնղոլիա և Ղազախստան մեկնելու մասին չի եղել: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից ասվել է, որ Ուլան Բատորում կանգառն իրականացվել է վերալիցքավորման համար, սակայն չի պարզաբանվել, թե ինչու վերալիցքավորումը տևել է 3 ժամ:

Անպատասխան է մնացել նաև հարցը՝ ինչու է ընտրվել հենց Ուլան Բատորը, որը տեղավորվում է բավական հեռու Օսակա-Երևան ամենաօպտիմալ երթուղուց: Նշենք, որ օգոստոսի 30-ին Երևան-Թիենծին թռիչքի ժամանակ ինքնաթիռը չէր անցել Մոնղոլիայի օդային տարածքով, այլ կանգառ էր կատարել չինական Ուրումչիում։

Խնդիրը նաև անորոշ է, թե ինչու է օդանավը վերադառնալիս կանգառ կատարել Ալմաթիում, քանի որ դա որևէ կերպ չի պատճառաբանվել:

ՀՀ կառավարական Airbus A319 ինքնաթիռը նախատեսված է մինչև 5600 կմ թռիչքներ իրականացնելու համար:

Օսակա-Ուլան Բատոր թռիչքի հեռավորությունը եղել է մոտ 3050 կմ, Ուլան Բատորից Ալմաթի՝ 2430 կմ, իսկ Ալմաթի-Երևան՝ 2830 կմ: Այսպիսով՝ ըստ փաստացի թռիչքների, ընդհանուր հեռավորությունը կազմել է 5260 կմ, ինչը կարճ է, քան թույլատրված շրջանը առանց վերալիցքավորման:

Անորոշ մնում է, թե ինչու է կառավարական ինքնաթիռը վերադառնալիս նախընտրել կանգառ կատարել ոչ թե Չինաստանի հյուսիսում, այլ գտնվել է օպտիմալ երթուղուց բավական հեռու գտնվող Ուլան Բատորում, իսկ հետագայում մեկ անգամ էլ կանգառ է կատարել Ալմաթիում: