Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Դատախազների միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել Աննա Վարդապետյանը Սինգապուրում

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին, Սինգապուրում աշխատանքային այցով հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի և գործադիր տնօրեն Յանե Հեբների հետ:

Քննարկված հարցերն ուղված էին ասոցիացիայի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցած Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, առաջադրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի սեպտեմբերի 9-ին:

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը անդամակցում է Դատախազների միջազգային ասոցիացիային 1999 թվականից: