Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱՄՆ-ը փոխել է ոչ ներգաղթային վիզաներ ստանալու կանոնները. կարեւոր դրույթներ

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Միացյալ Նահանգները հայտարարել է ոչ ներգաղթային վիզաների նոր կանոնների կիրառման մասին։ Նոր կարգավորումների համաձայն՝ փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել միայն այն երկրում, որի քաղաքացի եք, կամ որտեղ ունեք մշտական բնակության իրավունք։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հյուպատոսական գործերի բյուրոն:

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նաև նշվում է, որ արդեն նշանակված հարցազրույցները հիմնականում չեն չեղարկվի։ Դիմորդները պետք է բնակության վայրն ապացուցեն այն երկրում, որը ներկայացվում է որպես դիմումի վայր։ Եթե դիմում եք այլ երկրում, դա կարող է դժվարացնել վիզա ստանալու գործընթացը:

Հիշեցնենք նաև, որ 2026 թվականից սկսած ԱՄՆ-ում յուրաքանչյուր ոչ ներգաղթային վիզայի դիմաց գանձվելու է լրացուցիչ 250 դոլար վճար, ինչը կհանգեցնի զբոսաշրջային վիզայի արժեքի զգալի ավելացման:

Բացի այդ, Միացյալ Նահանգները սկսել է ծրագիր, որը որոշակի երկրներից օտարերկրացիներից կպահանջի մինչև 15,000 դոլար կանխավճար զբոսաշրջային և գործնական վիզաների համար:

Նաև նշվում է, որ ԱՄՆ-ում կկատարվի միլիոնավոր օտարերկրյա վիզաների ստուգում, ինչը խախտումների դեպքում կբերի արտաքսման: