Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հափշտակության մեջ մեղադրվող ՌԴ նախկին փոխնահանգապետն իր «Cadillac»-ի գողության մասին հայտարարություն է արել

7 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Մոսկվայում սկիզբ է առել Սամարայի մարզի նախկին փոխնահանգապետ Գենադի Գենդինի դեմ երրորդ քրեական գործի դատավարությունը: Այս մասին հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Մեղադրական կողմի վարկածի համաձայն, Գենդինը մեղադրվում է Մոսկվայի Փաստաբանների միությունից 3.8 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ։ Այս մասին իրավապահներին հաղորդել է միության ղեկավար Անդրեյ Կոստինը։ Մինչդեռ Գենդինը կտրականապես հերքել է իր մեղքը և անգամ դիմում է ներկայացրել Կոստինի դեմ, նշում է «Коммерсантъ»-ը։

Գենադի Գենդինը պնդում է, որ Անդրեյ Կոստինը, իբր կամայաբար, տիրացել է իրեն պատկանող՝ 2008 թվականի թողարկման «Cadillac Escalade» ավտոմեքենային՝ ենթադրյալ գումարի կորուստը բացահայտելուց հետո։

Հաղորդվում է, որ Անդրեյ Կոստինը առերեսման ժամանակ հաստատել է, որ մեքենան իր մոտ է եղել։

Այս պահին Մոսկվայում քննվում է նաև Գենդինի կողմից շուրջ 100 միլիոն ռուբլու ենթադրյալ հափշտակման դեպքը։ Առաջին գործով նրա դատվածությունն արդեն հանվել է։