Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ալեքսանյան․ Ռազմական բյուջեի շեշտակի ավելացում այլևս անհրաժեշտ չէ, քանի որ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը

5 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին ռազմական բյուջեն կազմել է մոտ 400 միլիոն դրամ, իսկ այժմ այն աճել է մինչև 1 միլիարդ 700 միլիոն դրամ: Այս մասին սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Վահագն Ալեքսանյանն ընդգծեց, որ այս ծախսերը հիմնականում ուղղված են ռազմական ձեռքբերումներին, որոնք պլանավորած են ըստ կանխատեսված ծրագրի: «2026 թվականին ձեռքբերումների անհրաժեշտությունը կնվազի, քանի որ 2025-ին նախատեսված գնումները արդեն կկատարվեն»,- նշեց նա:

Պատգամավորը հավելեց, որ, սեփական կարծիքով, ավելի մեծ բյուջետային աճի անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ, նախ, Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, և երկրորդ՝ բյուջեի աճի տեմպը արդեն բավարար է:

Այն հարցին, թե արդյոք վերականգնվել է ուժերի բալանսը, Ալեքսանյանը պատասխանեց․ «Ինչո՞ւ պետք է ուղիղ համեմատենք մեզ Ադրբեջանի հետ։ Մենք պետք է ունենանք մարտունակ բանակ, որը կարող է պաշտպնել ՀՀ սուվերեն տարածքը։ Այդ պատճառով մեր կառավարությունը նախկին 400 միլիոն դրամ բյուջեն հասցրել է 1 միլիարդ 700 միլիոնի»:

Լրագրողների հարցին՝ արդյոք 2020 թվականին պարտությունն արձանագրվեց զենքի պակասի պատճառով, Ալեքսանյանը նշել է, որ դա կարող է լինել պատճառներից մեկը: Նա ընդգծեց, որ մետաղական հին զենքերը չպետք է դիտարկել որպես իրական ռազմական ուժ։ «Երևի տեսել եք, որ ԱՄՆ-ն երբեք չի հայտարարել, թե Ուկրաինային մատակարարել է տոննաներով զենք, միշտ խոսվում է կոնկրետ համակարգերից: Մենք նախկինում օգտագործել ենք 1950-ականների զենքեր։ Ճիշտ է, կարելի է կռվել անգամ խոհանոցային դանակով, բայց կարևորը՝ հակառակորդի ունեցած զենքն է»,- ասաց նա: