Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Synuik TV-ի հաղորդմամբ՝ Երևան–Կապան–Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցված են։

3 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Սեպտեմբերի 2-ին «Նովէյր» ավիաընկերությունը հայտարարել է, որ Երևան֊Կապան֊Երևան ուղղությամբ չվերթերը ժամանակավորապես դադարեցվում են:

Ընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը նշեց, որ «օդանավը տեխնիկական սպասարկման մեջ է լինելու ուղևորների և թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, ինչը մեզ համար առաջնահերթություն է, և մենք անշեղորեն հետևում ենք այդ պահանջին»: Այս մասին նա հայտնել է «Սյունիք» TV-ին:

Կարեն Վարդանյանը նաև ընդգծել է, որ ծառայությունների տեխնիկական սպասարկման գործընթացը կարող է տևել մինչև 4 ամիս:

«2025 թվականի հունվար֊սեպտեմբեր ամիսներին ինքնաթիռը իրականացրել է 95 չվերթ, տեղափոխելով 2096 ուղևոր, ինչը 19 չվերթով ավել է, քան 2024 թվականին»,– նշում է ընկերության պաշտոնյան: