Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանում եղանակային պայմաններ

3 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի որոշ վայրերում Սեպտեմբերի 4-ի գիշերը և ցերեկը կանխատեսվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ հարավարևմտյան քամիների պոռթկումները ամպրոպի ժամանակ կհասնեն մինչև 17-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի: Հայպետհիդրոմետից տեղեկացրեցին, որ Երևանում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, իսկ ամպրոպի ժամանակ քամին կհասնի մինչև 16-19 մ/վրկ: Մայրաքաղաքում հաջորդ գիշերը օդի ջերմաստիճանը կլինի +18+20, իսկ վաղը՝ ցերեկը՝ +32+34:

Մարզերում օդի ջերմաստիճանը կլինի հետևյալը՝

Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +26+28,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,

Լոռի՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+27,

Տավուշ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +28+31,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+25,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +25+29,

Արարարատ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+34,

Արմավիր՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+26,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27: