Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԿԳՄՍՆ-ն հաստատել է կամավոր ատեստավորման ժամանակացույցը

2 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2025 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

Հրամանով սահմանվել է, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչների, արտադպրոցական հաստատությունների կենտրոնների՝ ներառյալ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մանկավարժների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերին:

Քննական կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում:

Ատեստավորման քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկություններին մասնակիցները կարող են ծանոթանալ matyan.emis.am կամ at.emis.am կայքերում՝ կախված նրանից՝ որը կլինի գրանցման հարթակ:

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման ժամանակացույցը հետևյալն է՝

01.11.2025 թ. — Ինֆորմատիկա (թվային գրագիտություն և համակարգչային գիտություն), Աշխարհագրություն

02.11.2025 թ. — Անգլերեն, Ռուսաց լեզու

08.11.2025 թ. — Մաթեմատիկա, ինչպես նաև թղթային եղանակով անցկացնող քննություններ՝ Եզդիերեն, Պարսկերեն, Ասորերեն, Ֆիզկուլտուրա, Շախմատ

09.11.2025 թ. — Ֆրանսերեն, Գերմաներեն, Հայոց լեզու

15.11.2025 թ. — Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն

16.11.2025 թ. — ՆԶՊ, Տեխնոլոգիա, Երաժշտություն, Կերպարվեստ

22.11.2025 թ. — Պատմություն, Հասարակագիտություն

23.11.2025 թ. — Դասվար

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների ատեստավորման ժամանակացույցը հետևյալն է՝

29.11.2025 թ. — Երաժշտություն՝ Նվագակցություն (դաշնամուր), Փայտյա փողային գործիքներ, Պնձյա փողային գործիքներ, Պարարվեստ՝ Պարարվեստ

30.11.2025 թ. — Թատերարվեստ՝ Թատերարվեստ

Մարզական ուղղություններ՝ Շախմատ, Գեղարվեստական մարմնամարզություն, Սպորտային մարմնամարզություն, Սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, Լող

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետները կհանձնել իրենց գիտելիքները 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ Հոգեբանության քննությամբ: