Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գեղամ Ասատրյան. վարորդը վախեցած է, բայց վնասվածք չունի

2 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Ամիրյան փողոցի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառով վնասված ավտոբուսի վարորդը մի փոքր վախեցած է, բայց բարեբախտաբար ֆիզիկական վնասվածքներ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենց մոտ ահազանգ է ստացվել պայթյունի մասին, որի հետևանքով տրանսպորտային միջոցը վնասվել է։ «Քիչ առաջ զրուցել եմ «Շտապ օգնության» ծառայության աշխատակիցների հետ, ովքեր հայտնել են, որ ավտոբուսում գտնվող քաղաքացիներից մեկը բուժում է ստանում բժշկական կենտրոնում։ Սակայն նաև այլ աղբյուրից լսել եմ, որ 2 մարդ տեղափոխվել են այլ բժշկական հաստատություններ։ Հիմա այդ տեղեկություններն ենք ճշգրտում»։

Բացի այդ, նա նշեց, որ 58 համարի տրանսպորտային միջոցը եղել է կանգառում, երբ հանդիպակած կողմում տեղի է ունեցել պայթյունը։