Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վտանգավոր սննդամթերքի արտադրությունը դադարեցվել է

2 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանի կենտրոնի տեսուչները ստուգել են «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունը և վերցրել են նմուշներ առկա արտադրատեսակներից՝ մանրէաբանական լաբորատոր հետազոտության համար:

Հետազոտությունների արդյունքներով՝ «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Այսպիսով, դրանք համարվել են որպես վտանգավոր սննդամթերք:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասում վերոնշյալ արտադրատեսակների արտադրությունը ժամանակավորապես դադարեցվել է: Բացահայտված խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Վերահսկիչ մարմինը տնտեսվարողին տրամադրել է շուկայում արդեն առկա խմբաքանակների իրացումը դադարեցնելու, այդ ապրանքները հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին հանձնարարական: