Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տնտեսական լրագրողների ակումբը վերահրատարակել է բացատրական բառարանը՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ աջակցությամբ

2 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրը, տեղի ունեցավ «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ-ի կողմից վերահրատարակված Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարանի նոր հրատարակության շնորհանդեսը, որը հնարավոր դարձավ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցում էին խմբագրական կազմի անդամները, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի, ակադեմիական ոլորտի և լրագրողական համայնքի ներկայացուցիչներ։

Բառարանի նորացված լրամշակումը չափազանց կարևոր է, քանի որ վերջին տարիներին տնտեսության մեջ ի հայտ են եկել նոր ուղղություններ և տերմիններ։ Այդ տերմինները կապված են համաշխարհային տնտեսական փոփոխությունների, տեխնոլոգիական նորարարությունների, միջազգային տնտեսական փոխազդեցությունների և թվային տնտեսության զարգացման հետ, որոնք պահանջում են ամուր, հստակ և ճշգրիտ բացատրություններ։ 

Բացատրական բառարանի առաջին հրատարակությունը տեղի էր ունեցել 2008 թվականին՝ կրկին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ» աջակցությամբ։ Այս նախաձեռնությունը նպատակ ուներ հարստացնել տնտեսական լրագրողների ֆինանսական գիտելիքների պաշարը, դարձնելով տնտեսական տերմինները ավելի մատչելի և կիրառական՝ վերլուծական աշխատանքներում։

«17 տարի անց այս բառարանի վերահրատարակումը կրկին հաստատում է այն իրողությունը, որ լրագրողների և հասարակության տարբեր խմբերի շրջանում ֆինանսական գրագիտությունը զարգացնելու կարիքն ավելի քան ակտուալ է։ Տարիներ անցել են, առաջացել են նոր ոլորտներ, և 2008 թվականին եղած բառամթերքը կարիք է ունեցել հարստանալու նոր տերմիններով ու դրանց ստուգաբանություններով», — ընդգծում է «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ նախագահ Աննա Բաղդասարյանը։

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ», կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում, շարունակում է աջակցել կրթության և գիտելիքի խթանման ծրագրերին, դիտարկելով դրանք որպես ֆինանսական իրազեկվածության և ֆինանսների փոխշահավետ կառավարման կարևոր բաղկացուցիչ։

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։