Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԲԸՏՄ․ բնության հուշարձան հանդիսացող տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարն ապամոնտաժվել է

1 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերջերս հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է․

«Անցյալ շաբաթ համացանցում լայն տարածում գտած տեսանյութում արձանագրվել է Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից անօրինական ջրօգտագործման դեպք, ինչի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում սկսվել է վարչական վարույթ։

Դեպքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղաքացի Թ.Խ.-ն խառնարանային լճից ապօրինի ջրառ է կատարել իր տեղադրված խողովակաշարով։

Բնության հուշարձանի կարգավիճակ ունեցող Կարմիր Կատար խառնարանային լճի կողքին անօրինական տեղադրված խողովակաշարը ապամոնտաժվել և առգրավվել է։

Նշված իրավախախտի նկատմամբ կընդունվեն համապատասխան պարտավորությունների միջոցներ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մշտապես կարևորում է հանրության հետ ակտիվ համագործակցությունը՝ բնապահպանական խախտումները հայտնաբերելու և կանխարգելելու համար»։