Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփը դեղագործական ընկերություններից պահանջել է հրապարակել ՔՈՎԻԴ պատվաստանյութերի արդյունավետության տվյալները

1 Սեպտեմբերի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դեղագործական ընկերություններին՝ հրապարակել կորոնավիրուսի դեմ դեղերի արդյունավետության վերաբերյալ տվյալները։ Նա շեշտել է, որ հանրությունը պետք է իմանա ճշմարտությունը:

«Դեղագործական ընկերությունները պետք է բացատրեն ՔՈՎԻԴ-ի դեմ իրենց պատվաստանյութերի հաջողությունը։ Շատ մարդիկ դրանք համարում են հրաշք, որը փրկել է միլիոնավոր կյանքեր, մյուսները՝ ոչ։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) չեն կարողանում լուծել այս հարցը։ Ես ուզում եմ պատասխաններ և հենց հիմա»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:

Նախագահը նշել է, որ ինքը տեսել է Pfizer-ի և այլ ընկերությունների ներքին տվյալներ՝ «բացառիկ արդյունքներով», սակայն դրանք դեռևս հանրայնորեն չեն ներկայացվել։

«Նրանք ցույց են տալիս ինձ հիանալի թվեր, բայց այդ տվյալները չեն ներկայացվում աշխարհին։ Ինչո՞ւ։ Թող նրանք հենց հիմա բացահայտեն դրանք CDC-ին և հասարակությանը և պարզաբանեն այս իրավիճակը»,- ավելացրել է նա։

Թրամփը ուշադրություն է դարձրել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների գործունեության շուրջ առաջացած պառակտման վրա, որը, նրա կարծիքով, սրում է հասարակական բանավեճը։

«Հուսով եմ, որ «Աննախադեպ արագություն» գործողության արդյունքները իսկապես հաջող էին, ինչպես պնդում են։ Բայց եթե դա այդպես չէր, մենք պետք է իմանանք ճշմարտությունը և հասկանանք պատճառները»,- եզրափակել է նա։