Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սեպտեմբերի սկզբին խորհուրդ է տրվում միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում

30 Օգոստոսի, 2025

default.jpg

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը խորհուրդ է տալիս կազմակերպել միջոցառումները սեպտեմբերի սկզբին շենքերի ներսում՝ հաշվի առնելով շոգ եղանակը և սպասվող բարձր ջերմաստիճանը:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օգոստոսի 30-31-ին և սեպտեմբերի 1-3-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի հովիտներում ու Երևանում կդիտարկվեն բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակներ:

ՀՀ մարզերում և Երևանում օգոստոսի 30-31-ին և սեպտեմբերի 1-3-ին կդիտարկվի առանց տեղումների եղանակ:

ՀՎԿ Ազգային Կենտրոնի զգուշացումները.

Ուլտրամանուշակագույն ճառագայթները, հատկապես արևոտ օրերին, կարող են վտանգավոր լինել առողջության համար: Արևի ուղիղ ճառագայթների տակ երկար մնալը առանց պաշտպանության կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ:

ՈւՄ ճառագայթները կարող են առաջացնել արևահարություն և մաշկի քաղցկեղ: Դրանք կարող են առաջացնել բշտիկներ, քոր, կամ այտուցվածություն:

Հիշեցում քաղաքացիներին.

Խուսափեք արևի ճառագայթներից 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս ժամերին ՈՒՄ ճառագայթման ինտենսիվությունը առավել է:

Հագուստ.

Բարակ, բաց գույնի և երկարաթև հագուստը խորհուրդ է տրվում կրել: Անհրաժեշտ է կրել լայնեզր գլխարկ:

Օգտագործե՛ք արևապաշտպան քսուկներ:

Արևային ակնոցներ կրեք:

Խմեք հնարավորինս շատ ջուր:

Նախընտրեք դյուրամարս սննդամթերք, խուսափեք կծու և թթու ուտելիքից: