Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցների առուվաճառքը կդառնա հասանելի առցանց. ՆԳՆ

30 Օգոստոսի, 2025

default.jpg

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը համատեղ հայտարարում են «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման մասին։

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցների վաճառքն ու գնումը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից՝ առանց հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ) այցելելու։

Թվայնացման գործընթացները նպատակ ունեն պարզեցնել և կատարելագործել տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի եւ գրանցման ընթացքը։ 

Քաղաքացիները կունենան հնարավորություն՝
1․ խնայել ժամանակ՝ գործարքը կնքելով րոպեների ընթացքում,
2․ խուսափել երկարատև հերթերից,
3․ նվազեցնել ֆինանսական ծախսերը,
4․ ամբողջությամբ բացառել թղթաբանական գործընթացը:
Առցանց տրանսպորտային միջոցներ գնելու կամ վաճառելու համար՝

  • գործարքը պետք է սկսվի վաճառողի կողմից,
  • վաճառվող տրանսպորտային միջոցը պետք է լինի հերթական կամ ցանկալի պետհամարանիշով,
  • գնորդը պետք է ունենա վարորդական վկայական՝ գործարքը իրականացնելու համար,
  • վաճառողն ու գնորդը պետք է անցնեն խիստ նույնականացում («ԵսԵմ» համակարգի միջոցով)՝ անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար։

Գործարքի առանձնահատկություններն են՝

  • Սկզբնական շրջանում գործընթացը նախատեսված է այն անհատների համար, ովքեր ունեն վարորդական վկայական,
  • տեղափոխվող տրանսպորտային միջոցի համարանիշը չի փոփոխվում, ուստի վաճառողը ուղղակի հանձնում է միջոցը գնորդին,
  • գործարքի վճարման պահին ինքնաշխատ կերպով կհաշվարկվեն եւ կներկայացվեն հարկերն ու տուրքերը:
    Ուշադրություն. սեպտեմբերի 1-ից ներդրվելու են նաեւ վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի թվային տարբերակները։ Դրանք կարտացոլվեն Roadpolice.am կայքի անձնական էջում, ինչի համար հավելյալ դիմումների կամ վճարների կարիք չի լինի։

Ծառայությունը հասանելի է Roadpolice.am կայքում կամ Ծառայությունների ազգային հարթակում (hartak.am):