Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գյումրու ընտրակաշառքի գործով դատարանը մեղմել է երկու կանանց խափանման միջոցը

3 Հունիսի, 2025

Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը մեղմել է Գյումրու ավագանու ընտրությունների նախաշեմին ընտրակաշառք տալու գործով մեղադրվող Անահիտ Խալաթյանի և Կիմա Հայրապետյանի խափանման միջոցի պայմանները։ Տեղեկությունը հայտնել է նրանց պաշտպան Արսեն Բաբայանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։

Ըստ Բաբայանի՝ դատարանը (դատավոր՝ Սամվել Դադոյան) բավարարել է իր միջնորդությունը՝ որոշելով, որ վարչական հսկողությունն իրականացվի առանց էլեկտրոնային հսկողության սարքերի, ինչպես նաև չեղարկվել է տանը մնալու ժամային սահմանափակումը (20:00-ից 08:00):

Նշենք, որ Անահիտ Խալաթյանը «Մեր քաղաքը» ընդդիմադիր դաշինքի նախկին թեկնածուն է, իսկ Կիմա Հայրապետյանը՝ Գյումրու բնակիչ։ Նրանք ձերբակալվել էին ավագանու ընտրություններից առաջ՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։

Նույն քրեական գործով անցնում են նաև պատգամավոր, քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանի ազգականները՝ հայրը և որդին։ Նրանք ևս մեղադրվում են ընտրողներին կաշառք առաջարկելու փորձի մեջ։