Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սիմոն Բաբայան․ Տվել եմ համաձայնություն՝ թեկնածությունս առաջադրելու ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին

25 Օգոստոսի, 2025

default.jpg

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ որոշեցի առաջադրել իմ թեկնածությունը ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 13-ին, 2025թ.: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Սիմոն Բաբայանը։

Նա գրել է, որ որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով իր թիմի և գործընկերների կարծիքը, ինչպես նաև անցած տարիների ծրագրերի արդյունքների հիման վրա, ներառյալ դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի փաստաբանական ինստիտուտը բախվել է բազմաթիվ փորձությունների հետ և ներկայումս էլ կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Դրանք ընդգրկում են փաստաբանների անկախության դեմ ոտնձգությունները, իրավունքների խախտումները, հարկային անհամաչափ բեռը, հանրային պաշտպանության գերբեռնումը, սոցիալական աջակցության պակասը և մարզային խնդիրները։ Այս խնդիրները շարունակում են պահանջել համապարփակ լուծումներ:

Ակնհայտ է, որ փաստաբանական ինստիտուտը պետք է դիմակայի արտաքին ճնշումներին ևս:

Անհրաժեշտ է նշել, որ փաստաբանական համայնքի մեծ մասի կանգնած խնդիրները լուծելու հաջողությունը հնարավոր է դարձել մեր միասնականության և անկախության շնորհիվ, ինչի համար հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր փաստաբան գործընկերներին:

Փաստաբանությունը արդարադատության համակարգի առանցքային մասն է, քանի որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված իրավունքների պաշտպանությունը:

Հայաստանի փաստաբանական համայնքը մեկ գաղափարի շուրջ միավորել է երեք հազար և ավելի իրավաբանների՝ անձանց իրավունքների պաշտպանություն:

Պետք է հիշել, որ ժամանակակից իրավապաշտպանությունը կարող է ապահովվել միայն զարգացման դինամիկայի մեջ, հասարակությանը հարգանք վայելող, անկախ, օրինապահ և արհեստավարժ փաստաբանների միջոցով:

Ուստի, որպես փաստաբանական ինստիտուտի տեսլական, կարծում եմ, անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ շարժվել, շարունակել զարգանալ, պահպանելով մեր ձեռք բերած հաջողությունները: