Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուսաստանի Պետդումայի խոսնակը ուղեւորվել է Չինաստան

25 Օգոստոսի, 2025

default.jpg

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայության փոխանցմամբ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած ռուսական պատվիրակությունը ժամանել է Պեկին։

Վոլոդինին հրավիրել էր Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեջին։

Հանդիպումների ընթացքում պատվիրակությունը կմասնակցի մի շարք քննարկումների, ինչպես նաև ներկա կլինի Ռուսաստանի Դաշնային ժողովի և Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստին։

Օգոստոսի սկզբին Վոլոդինը այցելել է Փհենյան՝ Կորեայի ազատագրման 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով։